Ամռան սկզբից ի վեր Ճապոնիայում շոգից տուժածների թիվը գերազանցել Է 30 հազարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 12-ին հաղորդել Է NHK հեռուստաալիքը:

 

Միեւնույն ժամանակ, ըստ երկրի կենտրոնական հրշեջ վարչության տվյալների, որն այստեղ կատարում Է արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապ օգնության գործառույթները, վերջին շաբաթվա ընթացքում շոգից զոհվել Է 8 մարդ, եւս ավելի քան 4 հազարը հոսպիտալացվել Է:

 

Ինչպես օգոստոսի 11-ին հաղորդել Է Տոկիոյի ոստիկանության գլխավոր վարչությունը, միայն մայրաքաղաքում այս ամռանը շոգից զոհվել Է ավելի քան 30 մարդ:

 

Ճապոնիայի օդեւեւութաբանական վարչությունը նախազգուշացնում Է այս շաբաթ ջերմաստիճանի նոր բարձրացման մասին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: