Փետրվարի 21-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի կամրջի տակ՝ Փամբակ գետում, հայտնաբերվել է տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել 1956 թ. ծնված Հ. Պ.-ի դին: