Ինչպես հայտնում է itar-tass-ը, իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» պատրաստ է անցնել ընդդիմության կողմը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նեստոր Շուֆրիչը:
«Մեր խմբակցության պատգամավորները պատրաստ են անցնել ընդդմիության շարքերը, և, արդեն լինելով ընդդիմության կազմում, փորձել օգնել Ուկրաինայի նոր կառավարության ձևավորմանը»,-նշել է պատգամավորը' հավելելով, որ եթե «ռեգիոնալները» չմտնեն նախարարների կաբինետ, իրենց կուսակցությունը «չի նեղանա»:
Ավելի վաղ «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն առաջարկել է Գերագույն ռադային արձանագրություն ընդունել, որը վերաբերում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնաթող լինելուն: