2013 թվականի տնտեսական տարում Գեղարքունիքի մարզում 2012 թվականի համեմատությամբ գրանցվել է անասնաբուծական մթերքների արտադրության աճ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը, 2013 թվականի 12 ամիսներին Գեղարքունիքի մարզում կենդանի քաշով իրացվել է 23 հազար 500 տոննա անասունի եւ թռչնի միս, որը 7,8 տոկոսով գերազանցել է 2012 թվականի նույ ն ժամանակահատվածի ցուցանիշը: 2013 թվականի 12 ամիսներին Գեղարքունիքի մարզի տբտեսություններում արտադրվել է 120 հազար 700 տոննա կաթ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3,8 տոկոսով: 2013 թվականի ընթացքում Գեղարքունիքում արտադրվել է մոտ 58 հազար 200 ձու, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 1,9 տոկոսով: Անասնաբուծական մթերքների արտադրության աճը պայմանավորված է անասնգլխաքանակի որոշակի աճով: