Այս տարվա նոյեմբերի մեկի դրությամբ' Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 89.2 տոկոս է, կամ պլանային 966 միլիոն 857 հազար 100 դրամի դիմաց հավաքագրվել է 862 միլիոն 8 հազար 800 դրամ: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ փաստացի մուտքերն աճել են 12.6 տոկոսով, կամ ավելի է հավաքագրվել 136 մի լիոն 890 հազար 800 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը' ըստ տարածաշրջանների պատկերն հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան' 76.8, Գավառ' 91.6, Ճամբարակ' 96.4, Մարտունի' 90.9 եւ Սեւան' 97.6 տոկոս:

 

Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտները պլանային միջին ցուցանիշից ավելի են հավաքագրել Վարդենիս քաղաքը' 100,4, Ներքին Շորժան՝ 111.7, Տորֆավանը՝ 100.4, Ծովակը՝ 137.9, Գավառ քաղաքը' 106.2, Ճամբարակը' 109.6, Թթուջուրը' 105.5, Վահանը' 107.7, Անտառամեջը' 112.5, Շորժան' 114.6, Վարդաձորը՝ 110.8, Վարդենիկը՝ 114.3, Երանոսը՝ 121, Ձորագյուղը՝ 113.7, Նորաշենը' 105.8, Ծաղկունքը' 100.1, Ծովագյուղը' 198.2, Լճաշենը՝ 101.2, Զովաբերը՝ 103.9 տոկոս:

 

Այս ցուցանիշներին զուգահեռ՝ մարզում առկա են նաեւ ցածր ցուցանիշներ հավաքագրած համայնքներ. Ախպրաձոր' 49.2, Նորակերտ' 52.4, Վանեւան' 59.9, Տրետուք' 54.3, Արեգունի' 44.8, Գեղամասար' 46.2, Կուտական' 40.6, Սարուխան' 69.2, Ծովազարդ' 63.1, Բերդկունք' 71.7, Ծաղկաշեն' 73, գյուղ Մարտունի' 39.2, Ջիլ' 63.4, Կալավան' 55.4, Աղբերք' 66.1, Գեղհովիտ' 49.3, Ծովասար' 58.9, Լիճք' 71.1, Սեմյոնովկա' 64.4, Դդմաշեն' 77.1 տոկոս:

 

Խոսրով Խլղաթյան