Փետրվարի մեկի դրությամբ' Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 105.5 տոկոս է, կամ պլանային 100 միլիոն 861 հազար 900 դրամի դիմաց հավաքագրվել է 106 միլիոն 43 հազար 400 դրամ: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ փաստացի մուտքերն աճել են 3.8 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը' ըստ տարածաշրջանների պատկերն հետեւյալն է. Վարդենիսի տարածաշրջան' 47.4, Գավառի տարածաշրջան' 119.3, Ճամբարակի տարածաշրջան' 89.6, Մարտունու տարածաշրջան՝ 163.9 եւ Սեւանի տարածաշրջան' 104.8 տոկոս:
Գեղարքունիքի մարզում սեփական եկամուտները պլանային միջին ցուցանիշից ավելի են հավաքագրել՝ Վարդենիս քաղաքը' 127.2 , Փոքր Մասրիկը' 128.4, Այրքը' 108.1, Լուսակունքը' 206.5, Գեղամաբակը' 211.7, Գավառ քաղաքը' 135.1, Լճափը' 209.1, Հայրավանքը' 110.2, Գանձակը' 182.2, Լանջաղբյուրը' 178.8, Նորատուսը' 112, Դրախտիկը' 160.4, Շորժան' 262.6, Ծակքարը' 149.4, Զոլաքարը' 308.7, Աստղաձորը' 149.3, Վարդաձորը' 448.1, Գեղհովիտը' 106.2, Վարդենիկը՝ 292.6, Երանոսը՝ 494.1, Ձորագյուղը' 292.8, Լիճքը' 155.2, Նորաշենը' 229.5, Գեղամավանը' 120.4, Լճաշենը՝ 116.9 տոկոս:
Այս ցուցանիշներին զուգահեռ՝ մարզում առկա են նաեւ ցածր ցուցանիշներ հավաքագրած համայնքներ. Տրետուք' 4.9, Ջաղացաձոր' 6.5, Սոթք' 3.6, Ազատ' 0, Արեգունի' 4.8, Ծափաթաղ' 13.5, Կուտական' 16, Բերդկունք' 11.3, Ծաղկաշեն եւ գյուղ Մարտունի' 0.1, Ջիլ' 17.2, Աղբերք' 10.5, Արծվանիստ' 3.1, Մադինա' 2.4, Դդմաշեն' 22.3 տոկոս:
Խոսրով Խլղաթյան