Համահայկական առաջին ձմեռային խաղերին Արգենտինայի ներկայացուցիչները մարտական են տրամադրված և ուրախ են Հայրենիքում լինելու համար:
«Այո, մենք եկել ենք տաք երկրից, հիմա այնտեղ երևի 40 աստիճան է: Մենք հիմա ուզում ենք տեսնել Հայաստանի լեռները: Հարավային երկրի պայմաններում, իհարկե, դժվար է ձմեռային մարզաձևով զբաղվել: Մենք տարվա մեջ միայն երկու ամիս ունենք մարզվելու համար: Բայց շատ կարևոր է, որ այսօր այստեղ ենք, բոլորի հետ: Անպայման ուզում ենք հաղթել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արգենտինայի թիմի անդամ Գաբրիել Արաբյանը:
Արգենտինայի թիմը Համահայկական առաջին ձմեռային խաղերին ներկայացել է 10 մարզիկով' սնոուբորդ և դահուկ: