Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի որոշմամբ Ծաղկաձորի մարզական պատվիրակությունը լավագույնն է ճանաչվել փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը Հայաստանում կայացած 1-ին ձմեռային համահայկական խաղերում:
Ի նշան այս որոշման Ծաղկաձորի քաղաքապետարանին հանձնվել է հատուկ գավաթ:
Ձմեռային համահայկական խաղերի մասնակիցների և հյուրերի ընդհանուր կարծիքով, Ծաղկաձորը հայկական սպորտի իսկական կենտրոն է դարձել: Խաղերի ծրագրում ընդգրկված 4 մարզաձևերից 3-ի՝ դահուկային սպորտի, լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի մրցումները անցկացվեցին Ծաղկաձորում,իսկ հոկեյի մրցաշարը՝ Երևանում: