Համահայկական առաջին ձմեռային խաղերի չորրորդ խաղային օրը պայքարի մեջ մտան սնոուբորդիստները: Տղամարդկանց պայքարում 58.61 վայրկյան արդյունքով առաջին տեղում է Ծաղկաձորը ներկայացնող Հայկ Հայրապետյանը: Խաղերը հյուրընկալող քաղաքի' Ծաղկաձորի երկրորդ մարզիկը' Կարեն Միրզոյանն արժանացավ արծաթե մեդալի' 58.96 վայրկյան արդյունքով: Եռյակի վերջում Մոնթե Հարությունյանն է Հրազդան քաղաքից '59.98 վայրկյան արդյունքով:
Մրցմանը մասնակցում էին 22 մարզիկներ Փարիզից, Թբիլիսից, Բեյրութից, Թեհրանից և այլ քաղաքներից: Երևանցի մասնակից Արման Բերբերյանը, ով ծառայում է բանակում, ՀՀ Պն նախարարի թույլտվությամբ մասնակցում էր խաղերին և ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: