panarmeniangames.amՀամահայկական ձմեռային առաջին խաղերի երկրորդ օրը մրցապայքարի մեջ մտան լեռնադահուկորդները՝ հսկա ոլորավայրէջք մրցաձևում:
Ծաղկաձորում է նաև Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից Արման Սերեբրակիանը, ով, չնայած հոգնածությանը, չէր կարող բաց թողնել առաջին անգամ Հայաստանում անցկացվող այս իրադարձությունը:
«Ճիշտ է, շատ հոգնած էի, բայց դա չէր կարող խանգարել ինձ: Ուրախ եմ, որ այս միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունեմ: Այն ինձ համար նաև փորձ է»,- նշեց Սերեբրակիանը:
Տղամարդկանց մրցապայքարում 800 մետր մրցատարածությունում առաջին տեղը գրավեց Նիկոլոզ Կոզանաշվիլին (Թբիլիսի), երկրորդ տեղը՝ Արման Սերեբրակիանը (Նովաթո ) : Լավագույն եռյակը եզրափակեց ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը:
Կանանց մրցապայքարում առաջատարը կրկին Թամար Բարբարյանը (Թբիլիսի): Ծաղկաձորցի Եվա Պապոյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ վանաձորցի Սիրանուշ Մաղաքյանը հանգրվանեց 3-րդ տեղում: Նշենք, որ վաղը լեռնադահուկորդները կպքայերն հատուկ ոլորավայրէջք մրցաձևում: