panarmeniangames.amՄոսկվայի հոկեյիստները 11:4 հաշվով հաղթեցին Մոնրեալի իրենց մրցակիցներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում մեկնարկած 1-ին Ձմեռային համահայկական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում: Մոսկվայի թիմը իր հաղթանակը ապահովեց այս խաղի արդեն առաջին խաղափուլում՝ 6:0: Մոնրեալցիները իրենց մեջ ուժ գտան երկրորդ խաղափուլը 2:0 հաշվով շահելու' կրճատելով հաշվի մեջ եղած տարբերությունը, բայց ոչ ավելին: Երրորդ խաղափուլում Մոսկվացի հոկեյիստները խփեցին 5 գոլ' փոխարենը բաց թողնելով 2-ը' հաղթելով այս մրցամարտում 11:4 ընդհանուր հաշվով:
Հաջորդ խաղում հանդիպելու են Երևանի և Մոնրեալի թիմերը: Ձմեռային համահայկական խաղերի հոկեյի մրցաշարին մասնակցում են միայն նշված 3 թիմերը՝ Երևան, Մոսկվա, Մոնրեալ: