Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 25-ին հայտարարել Է, որ Իրանը պոտենցիալ սպառնալիքի աղբյուր Է Եվրոպայի երկրների համար եւ հույս Է հայտնել, որ վտանգը կհաջողվի չեզոքացնել մեծ տերությունների վեցյակի մասնակցությամբ շարունակվող բանակցությունների արդյունքում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում նա չի պաշտպանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կոչը՝ հասնել այն բանին, որ Իրանն ամբողջովին հրաժարվի միջուկային վառելիքի ինքնուրույն արտադրությունից եւ ապամոնտաժի համապատասխան հզորությունները:
«Մենք սպառնալիք ենք տեսնում ոչ միայն Իսրայելի, այլեւ ողջ Եվրոպայի համար»,-ասել Է Մերկելը, որի երկիրը մասնակցում Է իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ Թեհրանի հետ ընթացող երկխոսությանը:
«Ակներեւ Է, որ տարակարծություններ կան այդ բանակցությունների ու դրանց նպատակահարմարության շուրջ: Մենք սահմանափակել ենք ուրանի հարստացման ծավալները, ու թեեւ այն շարունակվում Է, կարծում եմ՝ չի խանգարի մեզ հասնելու հաջողության… Մենք կարող ենք ակնկալել որոշակի մեխանիզմների ստեղծում, որոնք կերաշխավորեն, որ մոտ ապագայում Իրանը ռազմամիջուկային ներուժ չի ունենա»,-հավելել Է Մերկելը: