Կրեմլը մտավախություն ունի այն հարցի հետ կապված, որ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը կընկալվի որպես Ռուսաստանի պարտություն և խոնարհում: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Financial Times-ը:

 

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ Ռուսաստանի նրբանկատ վերաբերմունքի պատճառն աշխարհաքաղաքական դրությունն է:

 

Ռուս լիդերներն Արևմուտքին, իսկ հիմնականում ԱՄՆ-ին, վերաբերում են մեծ թերահավատությամբ: Նրանք, իհարկե, չեն կարծում, որ Վաշինգտոնը հնարավոր պատերազմ կսկսի, սակայն վստահ են, որ ամերիկացիները բաց չեն թողնի Ռուսաստանին հակահարված տալու հնարավորությունը:

 

Ինչպես նշվում է հոդվածում, Ուկրաինան Ռուսաստանի համար շատ ավելի առաջնային է, քան Վրաստանը, որտեղ վեց տարի առաջ Կրեմլը պատրաստ էր պատերազմ վարել, քան կորցնել դեմքը. նա ավելի շուտ կնախընտրի Ուկրաինայի բաժանումը, քան արևմտամետ քաղաքականությունը:

 

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 1994թ. Ուկրաինան իր ինքնիշխանության երաշխիքները ստացավ՝ փոխանցելով Ռուսաստանին իր միջուկային ներուժը: