Ազգային ժողովի շենքի առջև իրենց բողոքի ակցիան են անցկացնում «Նաիրիտի» աշխատակիցները: Նրանք պահանջում են, որ գործարանը վերագործակվի, սակայն նախ ցանկանում են ստանալ իրենց աշխատավարձերը:
Աշխատակիցների խոսքերով՝ նրանք կողմ են նաև Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, սակայն միևնույն ժամանակ ասացին, որ դրա հույսը չունեն, քանի որ երեկվա քննարկումից հետո հասկացել են, որ ԱԺ մեծամասնությունը դեմ է։
«Կառավարող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, դեմ է, բայց չենք հասկանում ինչո՞ւ չեն ուզում աշխատի, ու աշխատող գործարանը փակում են: Բա մինչև աշուն ի՞նչ անենք, մարդիկ ուզում են ապրեն, չէ՞, 15 ամսվա աշխատավարձ չեն ստացել»,- ասաց Նաիրիտի աշխատակիցներից մեկը: