Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեենկոն պաշտպանել Է մարտի 1-ին համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնելու կիեւցիների նախաձեռնությունը, նա ճշտել Է, որ խոսքը բարիկադները քանդելու մասին չէ, հաղորդում է Կիևի քաղաքային վարչակազմի կայքը:
«Ես համոզված եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի մեր մայրաքաղաքը լինի մաքուր ու բարեկարգ: Եվ մենք բոլորս միասին կարող ենք արագորեն կարգ հաստատել Կիևում: Իր կողմից քաղաքային իշխանությունը քաղաքացիներին կապահովի դրա համար անհրաժեշտ գործիքներով»,-նշել է քաղաքագլուխը:
Մակեենկոն ընդգծել է, որ շաբաթօրյակի մասնակիցները Կիևում չեն քանդի բարիկադները: «Երբ գա բարիկադները հավաքելու ժամանակը, կասեն քաղաքացիները: Հենց Մայդանը պետք է դա որոշի: Իսկ իշխանությունը հաշվի կառնի նրա կարծիքը»,-հավելել Է նա: