Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքին այլ քաղաքական ուժերի եւ, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասնակցելը «ճաշակի հարց է»: Փետրվարի 28-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շարմազանովն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում հանրահավաքներին մասնակցու թյան հարցը

 

«Ճաշակի հարց է ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցելը: Դա բացառապես ԲՀԿ-ի իրավունքն է: Բայց, օրինակ, պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու: Մեկի ճաշակով է, մյուսի՝ ոչ»,- ասաց Շարմազանովը' հավելելով, որ, սովորաբար, իշխանափոխություն կատարում են ընտրությունների ժամանակ' ներկայացնելով ծրագրեր, մասնակցելով քաղաքական պայքարին ու ներկայացնելով օրակարգ: «Բայց ընտրությունների ժամանակ նրանց ձայնը դուրս չէր գալիս: Նրանք լռում էին, հետեւաբար, այն ուժերը, որոնք ցանկանում են իշխանափոխություն անել, պետք է սպասեն մինչեւ 2018թ., ս ակայն այս առումով էլ ես վստահ չեմ, որ մի շարք կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ կշարունակեն իրենց դերակատարությունն ունենալ քաղաքական դաշտում»,- ասաց Շարմազանովը:

 

Մարտի 1-ին տեղի կունենա ՀԱԿ հանրահավաքը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» Հայաստան խմբակցությունները: