Այսօր վերսկսվեց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:

Օրվա առաջին խաղում «Բանանց» 2:1 հաշվով առվելության հասավ «Արարատի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը բացեցին «Արարատի» ֆուտբոլիստները՝ 43-րդ րոպեին աչքի ընկավ Պերեպլյոտկինը, 10 րոպե անց Վալտեր Պողոսյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղավարտից 9 րոպե առաջ Գոգոլաձեն խփեց «Բանանցի» հաղթական գոլը:

15-րդ տուրի «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը կսկսի քիչ անց։