ՌԴ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինավարժություններին մասնակցած զորքերին եւ միավորումներին հրաման Է տվել վերադառնալ մշտական տեղաբաշխման վայրեր: Այս մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Պեսկովի խոսքով՝ նախօրյակին այն բանից հետո, երբ Պուտինին ներկայացվել Է զորավարժությունների հաջող անցկացման մասին զեկույցը, «ՌԴ-ի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորավարժություններին մանակցած զորքերին եւ միավորումներին հրաման Է տվել վերադառնալ մշտական տեղաբաշխման վայրեր»: