Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ողջունում Է Կիեւի եւ ֆեդերալացման կողմնակիցների միջեւ առաջին շփումներն ուղղակի երկխոսություն հաստատելու նպատակով, որին պետք է մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը»: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունը, բռնի գործողությունները, հետ քաշել զորքերը եւ կուտակված բոլոր հիմնախնդիրները լուծել բացառապես խաղաղ եղանակներով»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Կրեմլում նաեւ հայտնել են, որ Պուտինը հրամայել Է Ռոստովի, Բելգորոդի եւ Բրյանսկի մարզերում վարժանքներ անցկացնող զորքերին՝ վերադարձնել մշտական տեղաբաշխման վայրեր: «Զորքերի պատրաստման պլանային գարնանային փուլի ավարտվելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույին հրամայել Է վարժանքներին մասնակցած զորքերին վերադարձնել մշտական տեղաբաշխման վայրեր եւ մարտական պատրաստությունը շարունակել մերձակա զորափորձարաններում»,-նշել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: