«Յանուկովիչի հետ հանդիպել եմ մոտ երկու օր առաջ՝ ողջ-առողջ էր»,- Ուկրաինայի խնդրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ' պատասխանելով Յանուկովիչի մահվան խոսակցության մասին լուրերին, ասաց ՌԴ նախագահը՝ ավելացնելով, որ Յանուկովիչը դեռ կմրսի այն մարդկանց թաղմանը, ովքեր նրա մահվան մասին լուրեր են տարածել:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կարեկցում է Յանուկովիչին, Պուտինն ասել է, որ նրա նկատմամբ բոլորովին այլ զգացումներ ունի:

 

«Եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցնեն ահաբեկչության ներքո, ապա Ռուսաստանը չի ճանաչի դրանք»,-ավելացրել է ՌԴ նախագահը: