Թուիքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում կարող են արգելել օգտվել YouTube կայքից եւ Facebook սոցիալական ցանցից: Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական ATV հեռուստաալիքի եթերով «Սաբահ» թերթի լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ:

 

«Տեղեկատվական ոլորտում մի շարք նոր միջոցառումներ կան, որոնք պետք է ձեռնարկվեն մարտի 30-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Նրանք ներառում են, մասնավորապես, YouTube եւ Facebook մուտք արգելքը: Մենք չենք կարող թույլ տալ կերակրել ժողովրդին դրանցով», -ասել է նա:

 

Արեւմտյան մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ թուրք վարչապետի հայտարարությունը ի հայտ է եկել YouTube վեբ-կայքում որդու հետ իր հեռախոսային զրույցի հրապարակումից հետո, որում Էրդողանը հանձնարարում է իր ավագ որդուն' Բիլալին, ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարի կանխիկ գումարը: