Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի «Աջ հատվածի» ծայրահեղական միավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է նրա գործընկեր, «Աջ հատվածի» կիևյան բաժնի ղեկավար Անդրեյ Տարասենկոն:
«Մարդիկ, ովքեր այժմ իշխանությունն են ներկայացնում, կանգնած են եղել մեր կողքին՝ բարիկադների մոտ, այդ պատճառով հեղափոխական մեթոդները նրանց դեմ պայքարելն անիմաստ է»,-ասել է Տարասենկոն:
Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին Յարոշը հայտնել էր «Տիժդեն» թերթին տված հարցազրույցում: