Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հավաստիացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որ Վաշինգտոնը մեծ պատրաստակամությամբ կաջակցի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու որոշմանը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը երկու երկրների դիվանագիտական մարմինների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:

 

«ԱՄՆ-ն իր պատրաստակամությունն է հայտնում իր գործընկերների և դաշնակիցների հետ համատեղ աշխատանք ծավալելու՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկխոսութուն իրականացնելու շուրջ», - հաղորդել է Պետդեպը:

 

Հիշեցնենք, որ Օբաման եվրոպական առաջնորդների հետ քննարկել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հարցերով խումբ ստեղծելու մասին: Նա նշել էր, որ Քերրին զանգահարել է Լավրովին՝ կոչ անելով շարունակել դիվանագիտական քայլեր ձեռնարկելու քննարկումները, որոնք ուղղված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի սրման չեզոքացմանը: