Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի Էթիկայի հանձնաժողովի կազմն արդեն հայտնի է. այն կղեկավարի ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովում ներկայացված է Վահան Բաբայանը, ՕԵԿ-ից' Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգությունից»' Թևան Պողոսյանը և ՀՅԴ-ից' Աղվան Վարդանյանը:

 

Հայ ազգային կոնգրես խմբակցությունից հանձնաժողովում ներկայացուցիչ չի լինի, քանի որ ՀԱԿ-ը հրաժարվել էր անդամ ընդգրկել, այն բանից հետո, երբ ԱԺ կանոնակարգ-օրենքում հանձնաժողովի կազմավորման կարգում փոփոխություններ կատարվեցին: