Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սենատին, Կոնգրեսին և ԱՄՆ-ի Գերագույն դատարանին՝ հաշվի առնելու և քննարկելու Բարաք Օբամայի վարչակազմի գործողությունների օրինականությունը'Ուկրաինայի հետ կապված:
Յանուկովիչի խոսքով՝ երկրում գործում է ծայրահեղ ազգայնականների և նեոֆաշիստների խմբավորում, որոնք գրավում են տեղական ինքնակառավարման մարմինները, հեռացնում են անվտանգության ծառայության ղեկավարությանը ոչ միայն Կիևում, այլև Ուկրաինայի տարբեր շրջաններում:
Նա նշել է նաև, որ հեղաշրջման ժամանակ չի փախչել Ուկրաինայից և կվերադառնա, երբ թույլ տան հանգամանքները:
«Ես հեղաշրջման ժամանակ չեմ փախչել Ուկրաինայից և կվերադառնամ, երբ իրադարձությունների շղթան թույլ տա: Ես կվերադառնամ, քանի որ չեմ կարող առանց խորն անհանգստությա տեսնել այն, ինչ է տեղի ունենում Ուկրաինայում»,- ասել է Յանուկովիչը: