Երեք մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետեւանքով, որը մարտի 12-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի Օհայոյի նահանգում:Տոլեդո եւ Քլիվլենդ քաղաքների միջեւ ընկած ավտոճանապարհի հատվածներից մեկում բախվել են շուրջ հիսուն մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, տեղեկացնում են տեղական իշխանություններիը:

 

Վթարի պատճառ են դարձել եղականակային բարդ պայմանները. Օհայոյում սաստիկ ձյուն էր տեղում: Մայրուղին, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակվել է չորս ժամով:

 

Վթարի հետեւանքները վերացված են:

 

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 2014 թվականին ԱՄՆ-ում ձմեռն առանձնապես խստաշունչ էր: Ցրտերն ու ձյունամրրիկները հասել Էին նույնիսկ հարավային նահանգներ, որտեղ խիստ հազվադեպ է նման եղանակ դիտվում: Փակվում Էին դպրոցներ, չեղյալ Էին հայտարարվում ավիաչվերթներ, իսկ ճանապարհներին իսկական քաոս էր տիրում: