Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանին միանալու օգտին է քվեարկել ղրիմցիների 96,6%-ը։ Այս մասին հայտնել է Ղրիմի հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը։
Ռուսաստանին Ղրիմի միացմանը պաշտոնապես կողմ է քվեարկել 1 մլն 272 հազար 871 մարդ՝ առանց Սևաստոպոլի տվյալների ներառման:
Վերջնական արդյունքը հայտնի կլինի այն բանից հետո, երբ Սիմֆերոպոլ կբերվեն արձանագրություններ բոլոր տարածքային ընտրատեղամասերից: