«Այսօր գիտական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ համալսարանի ռեկտոր պարոն Ավետիսյանը ներկայացրել է իր հրաժարականի մասին որոշումը Ճարտարագիտական համալսարանի աշխատակիցներին»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՊՃՀ հաասարակայնության հետ կապի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը:

 

«Պատճառն այն է, որ ռեկտորի ցանկացած լավ և դրական քայլ ոչ ադեկտվատ էր ընդունվում համալսարանի մի շարք աշխատակիցների կողմից և տվյալ պարագայում լարված մթնոլորտ էր առաջանում հետևաբար անարդյունավետ էր դարձել աշխատանքը»,-ասաց Խորասանյանը: