Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները եւ Սեւաստոպոլի բնակիչները, որոնք գրավել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի շենքը, կազմակերպել են միջանցք, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան հեռանալ շտաբի տարածքից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ին:

 

Ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները քանդել են այն բարիկադները, որոնք ուկրաինացի զինվորականները կառուցել Էին շտաբի շենքի ներսում, եւ մտել են հարկաբաժինները:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կիեւի ժամանակով ժամը 8:30-ին սեւաստոպոլցիները եւ ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներն ավտոգենով կտրել են դարպասները եւ մտել Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբ: Ուկրաինացի զինծառայողները փորձել են ստեղծել շրջապատման օղակ, բայց այն ճեղքել են: Սեւաստոպոլցիները դրոշաձողերից հանել են ուկրաինական դրոշները եւ դրանց փոխարեն կախել ռուսաստանյան եւ անդրեեւյան դրոշներ:

 

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկի հետ բանակցությունների Է ժամանել ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի հրամանատար դերծովակալ Ալեքսանդր Վիտկոն, բայց չի կարողացել գտնել Ուկրաինայի ծովակալին:

 

Այս պահին ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները կազմակերպել են միջանցք, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան հեռանալ շտաբի տարածքից: Զանգվածային ընդհարումներ տեղի չեն ունեցել, բայց առանձին բախումներ եղել են:

 

Ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկը Սեւաստոպոլում ժամանակավորապես ձերբակալվել Է դատախազության մարմինների կողմից: