Ուկրաինայի կողմից ԱՊՀ-ում նախագահությունը դադարեցնելուց հետո մարտի 20-ին Բելառուսի ներկայացուցիչն է նախագահել ԱՊՀ-ի մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«ԱՊՀ-ում նախագահությունը դադարեցնելու Ուկրաինայի որոշման կապակցությամբ այսօր Մինսկում Խորհրդի նիստը նախագահել Է Բելառուսի մշտական լիազոր ներկայացուցիչ Վասիլի Պուգաչովը՝ որպես ԱՊՀ-ում համանախագահող պետության ներկայացուցիչ»,- հաղորդել են ԱՊՀ-ի գործկոմի մամուլի ծառայությունում»:
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի անդամները քննարկել են ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 30-ին նշանակված նիստի օրակարգի նախագիծը, որը ներառում Է շուրջ 20 հարց: Կառավարությունների ղեկավարներին կառաջարկվի քննարկել փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են ԱՊՀ-ի երկրների համագործակցությունը առեւտրի, ինովացիաների, տրանսպորտային անվտանգության, ռադիոնավիգացիայի, հիդրոօդերեւութաբանության, կրթության, առողջապահության, սպորտի բնագավառներում: Նաեւ կքննարկվեն ճյուղային համագործակցության մի շարք մարմինների գործունեությ ունը եւ ֆինանսական բնույթի հարցեր»,-նշել են ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում:
Ավելի վաղ ԱՊՀ-ի մարմիններում Ուկրաինայի մշտական լիազոր ներկայացուցիչ Իվան Բունեչկոն վայր Է դրել Համագործակցության պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նախագահի լիազորությունները: Այդ որոշումն ընդունվել Է այն կապակցությամբ, որ Ուկրաինան որոշում Է կայացրել դադարեցնել իր նախագահությունն ԱՊՀ-ում:
Մինսկում Համագործակցության գործադիր կոմիտեին հանձնված նոտայում ասված Է, թե «ուկրաինական կողմը խորը ափսոսանք Է հայտնում այն կապակցությամբ, որ ԱՊՀ-ն հետխորհրդային տարածքում համագործակցություն հաստատելու եւ հակամարտային իրադրությունները կարգավորելու իր խնդիրները կատարելու փոխարեն վերածվել Է իր առանձին անդամների շահերն իրականացնող գործիքի»: