ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' մարտի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.9 դրամով և կազմել 413.38 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 570.88 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով՝ կազմելով 11.61 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.95 դրամով և կազմե լ 681.91 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 25-ին կազմել է 17 հազար 420.49 դրամ, արծաթի գինը՝ 268.47 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 45.25 դրամ։