ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' մարտի 26-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 11.03 դրամով և կազմել 412.35 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.84 դրամով և կազմել 569.04 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով՝ կազմելով 11.61 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով և կազմե լ 681.7 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 26-ին կազմել է 17 հազար 413.54 դրամ, արծաթի գինը՝ 265.15 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 984.54 դրամ։