ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության (ԿՀ) գրեթե 11 հազար ծովային հետեւակայիններ կմասնակցեն Ssangyong («Կրկնակի վիշապ») զորավարժություններին, որոնք մեկնարկում են Կորեական թերակղզու հարավում: Դրանք կավարտվեն ապրիլի 7-ին: Ինչպես հաղորդել է Պենտագոնը, կկայանա ծովային դեսանտի իջեցման՝ երկու երկրների ռազմական համագործակցության ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր վարժական գործողությունը:

 

ԱՄՆ-ի կողմից ներգրավված են 7,5 հազար ծովային հետեւակային Օկինավայից եւ 2 հազար նավաստի ռազմածովային ուժերից, իսկ Հարավային Կորեայից՝ 3,5 հազար ծովային հետեւակային եւ հազար զինվորական ծովային: Զորավարժությունների մասնակիցներ կդառնան նաեւ 130 ավստրալացի զնծառայող, Օկինավայից ԿՀ տեղափոխված երկու V-22 Osprey կոնվերտոպլան եւ 12 դեսանտային նավ:

 

ԱՄՆ-ը եւ ԿՀ-ն փետրվարի 24-ին սկսել են նաեւ Foal Eagle խոշորամասշտաբ զորավարժությունները: Դրանք նախատեսված են ութ շաբաթվա համար:

 

Փենյանն ավանդաբար խստորեն քննադատում Է այս զորավարժությունները՝ դրանք համարելով ԿԺԴՀ ներխուժման նախապատրաստություն: Այս տարի ի նշան բողոքի Հյուսիսային Կորեան իրականացրել Է փոքր եւ միջին հեռահարության հրթիռների արձակումներ: Ինչպես տեղեկացրել Է Ռյոնհապ գործակալությունը, ԿԺԴՀ-ում տեղի են ունեցել զորավարժություններ այնպիսի թիրախների մասնակցությամբ, որոնք հիշեցնում են Հարավային Կորեայի ճակատային պաշտպանական կառույցները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: