Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատարը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ կուսակցություն»-ն է (ԱԶԿ): Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, նախնական տվյալներով' ընտրություններում ԱԶԿ-ը ստացել է ընտրողների ձայների 49 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր Ժոովրդահանրապետա կան կուսակցությունը (ԺՀԿ)' 29 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 15 տոկոսը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը» (ԽԺԿ)' 7 տոկոսը:
Թուրքական ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, ՏԻՄ ընտրություններում բնակչության ակտիվությունը խիստ բարձր է եղել: Շատ փորձագետներ եւ դիտորդներ ընտրութուններն անվանել 2014 թ. օգոստոսին Թուրքիայում անցկացվելիք նախագահական եւ 2015 թ. անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների «գլխավոր փորձ»: Այդուհանդերձ, Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում հակառակորդ թեկնածուների բախումների արդյունքում 8 մարդ զոհվել, 20-ից ավելի մարդ էլ վիրավորվել են: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել բախումների մասնակիցների նկտամամբ: Թուր քիայում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 52 մլն մարդ:
Ամերիկյան մամուլը Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրությունները մեկնաբանել է Էրդողանի որպես «վճռական հաղթանակ»:
The Washington Post-ը գրել է, որ չնայած թուրքական կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն սկանդալին եւ բողոքի ցույցերին, ԱԶԿ-ն հաղթանակեց եւ հող պատրաստեց Էրդողանի եւ նրա թիմի' իշխանության մեջ մնալու համար: