ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեական թերակղզու ներկայիս իրադրությունը բնութագրել է՝ «սպառնալից», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ներկայում իրադրությունը սպառնալից է»,- Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մեջբերել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի հայտարարությունը, որը նա արել է բարձրաստիճան զինվորականների հետ կայացած հանդիպմանը:

 

Նա նաեւ նշել է, որ չնայած Փենյանի կողմից արվող խաղաղասիրական քայլերին, Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը շարունակում են զորավարժությունները թերակղզու շրջանում, ինչը ԿԺԴՀ-ի կարծիքով հանրապետության տարածք «ներխուժման փորձ է»:

 

Կիմ Չեն Ընի հայտարարությունը հաջորդել է Կորեայի Հյուսիսի եւ Հարավի միջեւ հրետանային համազարկերի փոխանակմանը, ինչպես նաեւ հնարավոր նոր միջուկային փորձարկման վերաբերյալ Փենյանի նախազգուշացմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: