Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նկատելի առաջընթացի բացակայությունը մտահոգում է Եվրամիությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում խաղաղ կարգավորման հարցում նկատելի արդյունքներ չկան: ԵՄ-ն այդ բանակցություններին չի մասնակցում, սակայն աջակցում է Մինսկի խմբի ջանքերին»,- հայտարարել է Մարդը:

 

Նա ընդգծել է հակամարտության լուծված չլինելու գործում առկա վտանգները ԵՄ համար: ԵՄ դեսպանը վստահեցրել է, որ իրենք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ հայկական և ադրբեջանական կողմերի միջև վստահության հաստատման գործում: «ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի այս իրավիճակում երկու կողմերն էլ հաղթող դուրս գան»,- եզրափակել է նա: