Մոսկվան մտահոգություն է հայտնել Վաշինգտոնին ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների խորհրդի որոշումների կապակցությամբ:

 

Ինչպես ասված է ՌԴ ԱԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

 

«Ռուսական կողմն ընդգծել է ներուկրաինական լայն երկխոսության հաստատմանն ուղղված ինտենսիվ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը ի շահ բոլոր տարածաշրջանների համար ընդունելի հիման վրա ազգային համաձայնության առաջխաղացման: Մտահոգություն է հայտնվել այդ նպատակի իրագործմանը չնպաստող ՆԱՏՕ-ի Խորհրդի նախարարական նիստի և Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի որոշումների կապակցությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

Քերին հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը «վճռականորեն տրամադրված է լիցքաթափելու ճարտասանությունը և շարունակելու Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման նկատմամբ համաձայնեցված մոտեցումների որոնումը»,-նշել են Սմոլենսկյան հրապարակում: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: