Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից շեղվելու համար նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է ունենա շատ-շատ ավելի հիմնավոր պատճառներ, քան վարչապետի հրաժարականն է: Այդ մասին ապրիլի 4-ին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի վրա ՀՀ վարչապետի հրաժարականի ազդեցությանը: «Համոզված եմ, որ կառավարությունը շարունակելու է բնականոն աշխատանքը, և բոլոր նման մեծ խնդիրները շարունակվելու են կատարվել նույնպիսի ջանքերով, նույն արագությամբ և առանց որևէ ուշացումների և երկմտանքների»,- նշեց Ավանեսյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժաման ակ ստորագրվեց նաեւ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը: ՄՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մայիսին: