Ռուսական «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է Ուկրաինայի կողմից գազի պարտքի մարման անհրաժեշտության մասին: «Մենք չենք կարող անվճար գազ մատակարարել, անհրաժեշտ է մարել պարտքը: Ինչպես նաև պետք է վճարել գործող մատակարարումների 100 տոկոսը»,- «Ինրտեֆաքս»-ի փոխանցմամբ` ասել է Միլլերը:
Միլլերն ընդգծել է, որ «պարտքի հետ կապված իրավիճակը չի կարող անընդմեջ շարունակվել:
Նրա տեղեկացմամբ' այս տարեվերջին Ուկրաինայի կողմից «Գազպրոմ»-ին ունեցած պարտքը կհասնի 5-6 միլիարդ դոլարի: