armchess.amԳրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը ՙԲադեն-Բադեն՚ ակումբի կազմում նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ: ՙԲադեն-Բադենը՚, շահելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր եւ եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար:
Երեկ անցկացված նախավերջին տուրում ՙԲադեն-Բադենի՚ առաջատար Արոնյանը պարտության մատնեց Խանտի Մանսիյսկի հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին, որը հանդես է գալիս ՙԷպինգեն՚ ակումբի կազմում: