Վրաստանում ապրիլի 7-ից մինչեւ 16-ը կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ»: Հյուսիսատլանտյան դաշինքին նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի «Ճանապարհ դեպի ՆԱՏՕ. Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպաների փորձը» միջազգային խորհրդաժողովով, որն այսօր տեղի կունենա Թբիլիսիում: Ինչպես տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն, խորհրդաժողովը կբացեն եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ի նտեգրացման հարցերի պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ ժողովրդական դիվանագիտության հարցերով օգնական Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:

 

Ապրիլի 8-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում Թբիլիսիում կկայանա «Վրաստանի մասնակցությունը միջազգային առաքելություններին» բրոշյուրի շնորհանդեսը: Նույն օրը Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում կկազմակերպվի «Վրացական բանակի զարգացման պատմությունը» ցուցահանդեսը:

 

Վրաստանի տարածաշրջաններում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի եւ եվրոպական ու եվրատլանտյան կառույցներում Վրաստանի ինտեգրացման հարցերի պետնախարարի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: