Ուկրաինան կասեցրել Է ռուսական գազի ներմղումը: Այդ մասին նախարարների կաբինետի ապրիլի 9-ի նիստից առաջ հայտարարել Է Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարարի պաշտոնակատար Յուրի Պրոդանը:
«Մենք այսօրվա դրությամբ գազ չենք ներմղում»,-Պրոդանի խոսքը մեջբերել Է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Նա դա բացատրել Է նրանով, որ ուկրաինական կողմին չի բավարարում գազի գնի այն մակարդակը, որը «Գազպրոմի» կողմից սահմանվել Է ապրիլի 1-ից:
Դրա հետ մեկտեղ նախարարը հավելել Է, որ Ուկրաինան ռուսական կողմի հետ բանակցություններ կվարի հին գնի վերականգնման շուրջ, որը եղել Է 2014 թվականի առաջին եռամսյակում:
Պրոդանը հայտնել Է, որ «մարտ ամսվա համար մենք գազի դիմաց դեռ չենք վճարել»: Պարտքը կազմում Է ավելի քան 550 միլիոն դոլար:
Ավելի վաղ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել Է, որ 2014 թվականի ապրիլից Ուկրաինայի համար գազի գինը կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 485 դոլար:
«Գազի գինն Ուկրաինայի համար կբարձրանա եւ ապրիլից կկազմի հազար խորանարդ մետրի դիմաց 485 դոլար»,-նշել Է Միլլերը:
Մինչ այդ Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ հանրապետության բնակչությանը մատակարարվող բնական գազի գինը մայիսի 1-ից կբարձրանա միջինը 73 տոկոսով, իսկ ջերմային Էներգիայինը՝ 40 տոկոսով:
Սակագների բարձրացման մասին վերջնական որոշումը դեռ պետք Է ընդունեն երկու պետական կարգավորիչներ՝ Էներգետիկայի ոլորտի պետական հանձնաժողովը եւ կոմունալ ծառայությունների ոլորտի պետական հանձնաժողովը:
Ինչպես պարզաբանել Է հանրապետության սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան, պետությունը համապատասխան փոխհատուցումներ Է նախատեսել քաղաքացիների առավել անպաշտպան խավերի համար: Ըստ նրա գնահատումների, այն ընտանիքիների թվաքանակը, որոնք գների բարձրացման դիմաց փոխհատուցում կստանան, կհասնի շուրջ 1 միլիոնի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: