Դոնեցկի մարզխորհրդի նախագահ Անդրեյ Շիշացկին դիմում է գրել, որով վայր է դնում լիազորությունները: Այդ մասին նա ասել է Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին հայտնում է «Օստրովը»:

 

«Նա դիմում է գրել իր լիազորությունները վայր դնելու մասին: Չի կարելի աշխատել նվազագույն անվստահության պայմաններում»,-նշել է նա:

 

Շիշացկին ընդգծել է, որ մինչև արտահերթ նստաշրջանի անցկացումը մարզխորհրդի նախագահի պարտականությունները կկատարի իր տեղակալ Իգոր Կովալը:

 

Ինչպես հաղորդել է Ուկրինֆորմը, Ռեգիոնների կուսակցության՝ մարտի 29-ին կայացած համագումարում Շիշացկուն հեռացրել են ՌԿ-ի շարքերից: