Կալիֆորնիա նահանգի Նահանգային ժողովի Կրթական հարցերով հանձնաժողովն ապրիլի 9-ին միաձայն ընդունել է նահանգային ժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած Հայոց ցեղասպանության ուսուցման մասին նոր օրինագիծը: Oրինագիծն այժմ փոխանցվել է Հատկացումների հանձնաժողով' քննարկման համար:

 

«Հայոց ցեղասպանությունը ազդեցություն է ունեցել Կալիֆորնիայի և ԱՄՆ-ի պատմության վրա, և այդ պատմությունը պետք է պատմվի: Թեև Հայոց ցեղասպանությունը մինչ այժմ էլ ընդգրկված էր ուսումնական ծրագրում և բովանդակությունը համապատասխանում էր կրթական չափանիշներին, այնուամենայնիվ, այն չէր ուսուցանվում: Որպես Կալիֆորնիայի հանրային դպրոցներում 43 տարվա աշխատանքի փորձ ունեցող մանկավարժ, ես գիտեմ, որ եթե որևէ բան չի մտնում պարտադիր ծրագրում, այն չի ուսուցանվում», - ասել է Հայ դատի Արեւմտյան շրջանի հանձնախմբի Կրթության հարցերով հանձնաժողովի նա խագահ Ալիս Պետրոսյանը' ողջունելով օրինագծի ընդունումը:

 

Խոհրդանշական AB 1915 օրինագիծը պահանջում է Հայոց ցեղասպանության մասին ուսուցանումն ընդգրկել Հասարակագիտություն առարկայի 7-12-րդ դասարանների համար նախատեսված ուսումնական ծրագրերում:

 

Օրինագիծը նաև Կրթության վաչությանն առաջարկում է 1915 թվականի կոտորածների մասին տեղեկատվություն ներառել դպրոցական հրատարակություններում և ուսումնական նյութերում: