Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը, տեղեկությունը նախնական է, եւ հավելյալ տեղեկությունները կհաղորդվեն լրացուցիչ:

 

Հիշեցնենք, որ Դամասկոսի քրիստոնեական Բաբ Թումա և Դուելա թաղամասերում հրասանդներ են ընկել: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել էր, որ հրասանդներն ընկել են դպրոցների վրա, ինչի հետևանքով մեկ երեխա զոհվել է, ևս 41-ը՝ վիրավորվել: Դամասկոսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդներից մեկն ընկել է Բաբ Թումայում ալ Մանար դպրոցի վրա, որի հետևանքով 1 երեխա է զոհվել, ևս 36-ը վիրավորվել են: Մեկ այլ հրասանդ ընկել է Դուելայում Մար Էլյաս եկեղեցու մոտ գտնվող դպրոցի վրա, որի հետևանքով 5 քաղաքացի են վիրավորվել: Ապրիլի 14-ին Դամասկոսի Ջարամանա թաղամասում հրասանդներ էին ընկել, որոնց հետևանքով 2 քաղաքացիներ զոհվել էին, ևս 15-ը՝ վիրավորվել: Ջարամանայի տարբեր հատվածներում 33 հրասանդ է ընկել:

 

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության 3 տարվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: