2014 թ. առաջին եռամսյակի արդյունքներով, Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտների 69,78 տոկոսն ապահովել է նավթագազային հատվածը` այդ թվում նաեւ Նավթային հիմնադրամից տրանսֆերտները: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի կառավարության նիստում հայտարարել է հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը:
Նրա խոսքով, 2014 թ. առաջին եռամսյակի համար պետբյուջեի ձեւավորման մեջ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մասնաբաժինը կազմել է 52,26 տոկոս: Առաջին եռամսյակում պետբյուջե (5 տոկոս) վճարումներ է կատարել նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերութունը (SOCAR): Պետբյուջեի ձեւավորման մեջ մասնաբաժին ունեն նաեւ Ադրբեջանում գործող օտարերկրյա նավթագազային ընկերությունների վճարումները: