Եվրոպայի խորհրդի նախագահ Թորբյորն Յագլանդի գլխավորած պատվիրակության այցն Ադրբեջան չեղյալ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Այցը նախատեսված էր ապրիլի 22-24-ը:
Այցի հետաձգման պատճառ է դարձել Յագլանդի մասնակցությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումներին, ինչպես նաև ԵԽ նախարարների նիստին: Թորբյորն Յագլանդի այցն Ադրբեջան կարող է կայանալ 2014 թվականի մայիսին: