Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդի այցն Ադրբեջան չեղյալ է համարվել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Այցի հետաձգման պատճառը նախատեսված պետական մի շարք միջոցառումներն են' նվիրված Կանադայի նախկին ֆինանսների նախարարի հիշատակին:
Ջոն Բեյրդի այցը նախատեսվում էր իրականացնել ապրիլի 13-14-ը: Բաքվում նա հանդիպելու էր Ադրբեջանի իր գործընկերոջ' Էլմար Մամեդյարովի հետ: Այցի հետ կապված նոր ժամկետներ չեն հաղորդվում: