armsport.amԵրեկ՝ ապրիլի 15-ին, կայացել է ֆուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Ռեն»-«Անժե» հանդիպումը: Խաղն ավարտվել է «Ռեննի» հաղթանակով՝ 3:2 հաշվով:

Ընդ որում, հանդիպման ընթացքում տանտերերը պարտվում էին եւ կարողացել են կամային հաղթանակ տանել: Այդպիսով, «Ռենը» դարձավ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը:

Եզրափակիչ խաղում «Ռենի» մրցակիցը կորոշվի այսօր կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման արդյունքներով: Միմյանց հետ ուժերը կչափեն «Գենգամն» ու «Մոնակոն»: