Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկել են դրանց խորացման հնարավորությունները և ընդգծել միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը:

 

Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին է փոխանցել Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին:

 

Զրույցի ավարտին Լիբանանի Նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: